ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է համաձայնագրի վավերացման մասին օրենքը, որով Ռուսաստանը չեղարկում է Ուզբեկստանի պարտքի 97 տոկոսը, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։ Ռուսաստանը չեղարկում է Ուզբեկստանի ունեցած 890 միլիոն դոլարի պարտքը, սակայն Տաշքենդը պարտավորվում է մարել պարտքի մնացած 25 միլիոն դոլարը։ Օրենքի նախագծի բացատրական գրությունում ասվում է, որ Ուզբեկստանի պարտքը, ռուսական կողմի տվյալներով, կազմել է 890 միլիոն դոլար, որից 390 միլիոն դոլարը տոկոսներն են եղել: Ուզբեկստանի կառավարությունը ընդունում էր միայն 43 միլիոն դոլարի չափով պարտքը և, բացի այդ, պնդում էր ԽՍՀՄ-ի ադամանդի ֆոնդում բաժնի մասին: Պարտքի չեղարկման համաձայնագիրը ենթադրում է ԽՍՀՄ կառույցների նկատմամբ բոլոր պահանջներից Տաշքենդի հրաժարվելը։